21 մայիսի 2020 - 11:16 AMT
Դամասկոս-Երևան չվերթ կիրականացվի

Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը, տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում:

Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։

«Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,- ասվում է գրառման մեջ: