21 մայիսի 2020 - 14:33 AMT
ՊՆ․ Ամառային զորակոչին զուգահեռ՝ համաճարակի կանխման խիստ միջոցներ են իրականացվում

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչին զուգահեռ՝ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ նորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները։

Նշվում է, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված կարգով։

Հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում զորակոչիկն անմիջապես թեստավորման է ուղարկվում։

Ավելի վաղ կառավարության նիստում որոշվել էր, որ ամառային զորակոչը ՀՀ-ում կմեկնարկի մայիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը։

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։