21 մայիսի 2020 - 17:45 AMT
Forbes․ Գալիցկու դուստրը՝ ՌԴ ամենահարուստ ժառանգների թվում

Forbes ամսագիրը կազմել է ռուսաստանաբնակ միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը, որոնց թվում է նաև հայազգի գործարար, հայտնի «Մագնիտ» առևտրի ցանցի հիմնադիր, մինչև 2018 թվականը նաև համահիմնադիր,Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը։

2019-ի ապրիլի 19-ի դրությամբ ՌԴ-ում 103 միլիարդատեր կա, որոնց համախառն կարողությունը կազմում է $440 մլրդ։

Ընտրված ընտանիքներում յուրաքանչյուր երեխային բաժին է ընկնում առնվազն $2.25 մլրդ։ Ցուցակում 20 ընտանիք կա և նրանց 48 երեխաները։

Գալիցկու դուստրը՝ 25-ամյա Պոլինան, 13-րդն է վարկանիշում։ Նրա ժառանգությունը գնահատվում է $3․5 մլրդ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալիցկին ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել էր 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին: