22 մայիսի 2020 - 11:13 AMT
Արցախում կորոնավիրուսի դեպքերը հասել են 33-ի

Արցախում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33-ի, տեղեկացնում է տեղի տեղեկատվական շտաբը:

Մայիսի 21-ի դրությամբ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:

Այսպիսով, վարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Կորոնավիրուսից Արցախում արդեն ապաքինվել է 8 մարդ, մահվան ելքով դեպքեր չկան։