Մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել՝ վարակակիրների ընդհանուր թիվը, ըստ StopCov կայքի տվյալների, հասել է 723-ի։
Ըանդհանուր առմամբ ապաքինվել, է 495 մարդ, 12 պացիենտ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։
Կարանտինում 3614 մարդ կա, փաստացի բուժվում է 316-ը։
Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին չեղարկվում են, բայց որոշ սահմանափակումներ դեռ կպահպանվեն։
Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին, իսկ արդեն մարտի վերջին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը գործում էր մինչև մայիսի 22-ը։