22 մայիսի 2020 - 14:05 AMT
Կորոնավիրուսից մահերի ռեկորդային ցուցանիշ՝ ՌԴ-ում․ 1 օրում՝ 150 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8894 նոր դեպք, առողջացել է 7144 մարդ, մահացել՝ 150, փոխանցում է «Վեդոմոստին»։

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում առողջացել է 99,825 մարդ, մահացել՝ 3249 հոգի, վարակակիրների թվն անցել է 326,000-ից։

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսի վարակի դեպք է հաստատվել 2988 մարդու մոտ, բուժվել է 2900 պացիենտ։ ՌԴ մայրաքաղաքում մահացել է ևս 73 վարակակիր։

Կորոնավիրուսի տարածման օրվանից սկսած՝ Մոսկվայում 158,207 մարդ է վարակվել, նրանցից 43,582-ը բուժվել են, մահացել՝ 1867-ը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 5․1 մլն-ը։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ 1․9 մլն մարդ առողջացել է, մահացել է մոտ 333,000 հիվանդ։

Photo. Ria Novosti