23 մայիսի 2020 - 12:04 AMT
Վրաստանում մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը հանվել է

Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո հանում են նաև մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Արտակարգ դրության շրջանակում Վրաստանում արգելվում էր 3 անձից ավելի ներկայությունն ավտոմեքենայում՝ ուղևորները պետք է հետևում նստեին։

Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից այդ արգելքը կպահպանվի միայն տաքսիների համար, գրում է apsny.ge-ն։

Ըստ Գախարիայի` չեղարկումը դեռ չի վերաբերի հասարակական տրանսպորտին ու միջքաղաքային ուղևորափոխադրումներին։ Դեռևս սահմանափակված են տնտեսական, մշակութային և սպորտային գործունեության որոշ տեսակներ։

Հաշվի առնելով դրական համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում՝ այդ երկրի կառավարությունը որոշել է չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը։ Մի շարք սահմանափակումներ և պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են։