23 մայիսի 2020 - 16:33 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսի ավելի քան 9000 դեպք է գրանցվել

Ռուսաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9434 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։

Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 335,882-ի։ Ընդ որում, նոր հիվանդների 42%-ի մոտ ախտանիշեր չեն հայտնաբերվել և վարակն ի հայտ է եկել միյան թեստավորման արդյունքում։

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 3190։ Մեկ օրում մահացել է 139 մարդ, որից 67-ը Մոսկվայում։ Համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ-ում վիրուսից մահացել է 3388 պացիենտ, գրում է «Վեդոմոստին»։

Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 107,936 պացիենտ։

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի` աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 5․2 մլն մարդ կա։ Մահացել է ավելի քան 338․000 մարդ։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է 1․6 մլն վարակակրով, որին հաջորդում է Բրազիլիան՝ 331,000 հիվանդ։

Photo. TASS