Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ այսպիսով, երկրում հաստատվել է վարակի 34 դեպք:
Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր, տեղեկացնում է ԱՀ ԱՆ-ն։
Ապաքինվել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 13 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
72 քաղաքացի մեկուսացված է, 725 փորձանմուշ թեստավորման է ուղարկվել ՀՀ։
Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: