26 մայիսի 2020 - 17:58 AMT
Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին $4 մլն-ով 2 ճոխ բնակարան է գնել Նյու Յորքում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի որդին 2015-ին $4 մլն-ով 2 ճոխ բնակարան է գնել Նյու Յորքի սրտում՝ Մանհեթենում։

Ըստ Նյու Յորքի հարկային դեպարտամենտի տվյալների, որոնք տրամադրվել են Turan գործակալության թղթակցին, 2015-ի ամռանը նախարարի ավագ որդին՝ Էմին Մամեդյարովը, 4,2 մլն դոլար է վճարել բնակարանների համար, գրում է turan.az-ը։

Ըստ այդ պաշտոնական պատասխանի, Էմին Մամեդյարովը բնակարանները ձեռք է բերել Թրամփ-փլեյս շենքում, որը նախագահ Դոնալդ Թրամփի կառույցները կառուցել են 2004-ին։ Շենքը 21 հարկանի է, ունի փակ լողավազան, ֆիթնես կենտրոն, սաունա, իսկ տանիքին մասնավոր բարեկարգ պատշգամբ՝ Հուդզոնի տեսարանով։

Արևմտյան ԶԼՄ-ների էջերում բազում հրապարակումներ են եղել նաև իշող Ալիևների ընտանիքի կարողության մասին։ Ալիևի ընտանիքի վերաբերյալ իր հրապարակումներով է հայտնի նաև հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։