26 մայիսի 2020 - 17:59 AMT
Գիտնականներ․ Կորոնավիրուսով վարակվելուց 11 օր անց անձն էլ վարակիչ չէ

Կորոնավիրուսով վարակվելուց հետո 11 օր անց անձն այլևս վարակիչ չէ, հայտարարել են սինգապուրցի գիտնականները, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ըստ տվյալների՝ Սինգապուրն այժմ հիվանդանոցից դուրս է գրում պացիենտներին, որոնց մոտ կորոնավիրուսի 2-րդ թեստը բացասական է։ Ընդ որում, գիտնականները կարծում են` եթե կորոնավիրուսի թեստը դրական է, դա դեռ չի նշանակում, որ վիրուսը «վարակիչ է կամ կենսունակ»։ Նրանց կարծիքով՝ մարդը վիրուսի կրող չի կարող լինել՝ նույնիսկ դրական ախտորոշման դեպքում։ Սա բացատրվում է նրանով, որ թեստը գտնում է միայն վիրուսի գենոմների մի մասը, որոնք կարող են ոչ կենսունակ լինել։

Ըստ Սինգապուրի վարակիչ հիվանդույթւոնների ազգային կենտրոնի ղեկավար Լեո Իյ Սինի՝ արդեն իսկ կան բավարար տվյալներ, որ անձը վարակվելուց 11օր անց արդեն վարակակիր չէ։

Մայիսի 26-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 5.5 մլն-ից ավելի մարդ։ Մահացել է մոտ 347,000 մարդ։ Միայն ԱՄՆ-ում 1․6 մլն-ից ավելի վարկված կա։