26 մայիսի 2020 - 18:02 AMT
Սարո Մարտիրյանը՝ ֆրանսիական Ալֆորվիլի փոխքաղաքապետ

Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել Սարո Մարտիրյանը, տեղեկացնում է Masispost-ը:

Մայիսի 24-ին տեղի է ունեցել Ալֆորվիլի նորընտիր քաղաքապետական խորհրդի անդամների պաշտոնների ստանձնման արարողությունը:

«Ինչպես շատ հայեր, մենք կրողներն ենք Ֆրանսիայի արժեքների, պատմության և մշակույթի, որը մերն ենք դարձրել և պահում ենք հայկական ավանդույթների կողքին: 100% ֆրանսացի, 100% հայ, ինչպես սիրում էր ասել Շառլ Ազնավուրը»,- ասել է նա իր ելույթում:

Ալֆորվիլում կա հայկական եկեղեցի և փողոցներ Կոմիտասի և Միսաք Մանուշեանի անուններով: Ալֆորվիլը Աշտարակի և Օշականի քույր քաղաք է։