ՀՀ-ում չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, սակայն ամեն ջանք ներդրվելու է համապետական մասշտաբով դրան չվերադառնալու համար, հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ վարչական առումով ևս խստացումներ են լինելու, իսկ ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը։
Նա հայտնել է, որ քննարկվել է նաև թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունների, այդ գործում մասնավոր թեստավորման լաբորատորիաների ներգրավման հարցը։
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։