26 մայիսի 2020 - 19:49 AMT
Թորոսյան․ Մի տրվեք կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը

Մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 269-ի վիճակը ծանր է, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 պացինետ, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հորդորել է չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը, ձեռքերը լվանալը կամ խորհուրդ տրվող այլ միջոցառումներ։

«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը։ Դա վերարտադրողականության թիվն է, որը կարգապահ կերպով և որակյալ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել 1-ից, ինչը թույլ կտա մանրել վարակը»,-ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ կանոնների պահպանման դեպքում բոլոր շանսերը կան վարակը մարման վիճակում պահելու համար։

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։