27 մայիսի 2020 - 11:23 AMT
Հնդկաստանում ՄԻԱՎ ունեցող և կորոնավիրուսով վարակված պացիենտը 6 օրում առողջացել է

Հնդկաստանում ՄԻԱՎ վարակակիր 34-ամյա տղամարդն առողջացել է կորոնավիրուսից 6 օրում։ The New India Express-ի փոխանցմամբ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել մի քանի օր առաջ վթարից ստացած տրավմայի պատճառով։

Զննության ժամանակ նա բժիշկներին հայտնել է, որ ՄԻԱՎ դրական է, տղամարդու մոտ դրական է եղել նաև կորոնավիրուսի թեստը։

Բժշկական կենտրոնի փոխտնօրենը նշել է, որ սա առաջին դեպքն է իրենց մոտ, որ պացիենտն, ով ունի ՄԻԱՎ վարակ, կորոնավիրուս և հետևապես՝ թույլ իմունիտետ, ապաքինվում 6 օրվա ընթացքում։ Պացիենտը տուն է ուղարկվել, նրան խորհուրդ են տվել14-օրյա կարանտինում մնալ։

Ողջ աշխարհում մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 5․5 մլն-ից։ Միայն Հնդկաստանում 151,000-ից ավելի վարակված կա և 4300-ից ավելի մահվան դեպք։