27 մայիսի 2020 - 12:16 AMT
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ 166 պացիենտ է մնացել

Մայիսի 27-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 735-ի։ Այդ են վկայում StopCov կայքի տվյալները։

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 557 մարդ, 12 մարդ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Այդպիսով Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ 166 պացիենտ է մնացել։

Կարանտինում 3 076 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 250 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։