27 մայիսի 2020 - 13:07 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 4 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 38-ի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ստացվել են ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր դեպքերը Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր մեկուսացված է 80 անձ։ Ապաքինվել է 14 մարդ։

Ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: