27 մայիսի 2020 - 14:37 AMT
Հարարի․ Աշխատանքի ավտոմատացումից առավելապես երրորդ աշխարհի երկրները կտուժեն

Իսրայելցի հայտնի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus» և «21 դաս 21-րդ դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոր Հարարին, խոսելով աշխատանքի հետագա ավտոմատացման մասին, կանխատեսում է արել, որ դրանից առավելապես կտուժեն երրորդ երկրները, որոնց տնտեսությունը կառուցված է էժան աշխատուժի կիրառման վրա։ Այդպիսի երկրները չեն կարողանա խուսափել տնտեսական կոլապսից՝ միջոցներ չունեն միլիոնավոր գործազուրկներին վերպատրաստելու համար, ասել է նա ՌԲԿ-ին։

Ըստ մասնագետի, զարգացած երկրները, հակառակը, կշահեն ավոտմատացումից, քանի որ նոր ոլորտներ կառաջանան հազարավոր նոր աշխատատեղերով։

Սակայն, ըստ նրա, շատերը կտուժեն նաև զարգացած երկրներում՝ Walmart-ի 40-ամյա գանձապահաներին, որոնց գործն այլևս հարկավոր չի լինի, հնարավոր չի լինի մասսայաբար վերապատրաստել պահանջարկ ունեցող մասնագիտություններով։ Դա կհանգեցնի նրան, որ հսարակությունը կբաժանվի նրանց, ում աշխատանքը պահանջված է, և նրանց, ով արդեն չի կարողանա որևէ աշխատանք գտնել։

Ըստ Հարարիի, որպեսզի այդպիսի մարդիկ չզրկվեն գոյատևման միջոցներից, մի քանի լուծում կա՝ ապահովել բազային եկամուտ և անվճար ծառայոթյուններ, որոնք գործազուրկներին կտրամադրի պետությունը։ Դրա համար հարկ կլինի բարձրացնել աշխատանքի ավտոմատացումից շահող կորպորացիաների հարկերը։