27 մայիսի 2020 - 15:25 AMT
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել չվերթերը

Brussels Airlines-ը հունիսի 27-ից կվերսկսի Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ, տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

«Մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։

Photo. AFP