27 մայիսի 2020 - 15:26 AMT
50 մլն դրամ՝ մարզերում անապահով ինքնամեկուսացածների սննդի ու հիգիենայի պարագաներին

ՀՀ յուրաքանչյուր մարզի 5-ական մլն դրամ գուրմար կհատկացվի՝ բժշկի ցուցմամբ ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին սննդամթերք և հիգիենայի պարագաներ հատկացնելու համար, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ընդհանուր 50 մլն դրամ. նշված գումարով կապահովվի նաև պարագաների տեղափոխումը, պահեստավորումը և բաշխումը։

Մայիսի 27–ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել է 19 ծրագիր՝ ուղղված բիզնեսին, սոցաջակցության կարիք ունեցողներին, ուսանողներին։