27 մայիսի 2020 - 15:34 AMT
«Շնորհակալություն բժիշկներին»․ Երախտիքի համերգ՝ «Կովկաս» համալիրում

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը ՝ Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ժամը 20։00-ին «Կովկաս» ռեստորոնային համալիրում երախտիքի համերգ կլինի՝ նվիրված բժիշկներին ու բուժաշխատողներին։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս» ռեստորանային համալիրի կողմից՝ մարդասիրական հիմունքներով։

Մի շարք հայտնի արտիստներ հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի առցանց։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը, Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։

Կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամներն այսկերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։