27 մայիսի 2020 - 18:34 AMT
SpaceX Crew Dragon-ի թռիչքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել

Մայիսի 27-ին նախատեսված՝ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքներին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել։

Հեռարձակումը կսկսվի ժամը 16:33-ին (UTC)՝ Երևանի ժամանակով 20։33-ին, իսկ բուն գործարկումը՝ 4 ժամ անց։

Թռիչքին կարելի է հետևել կայքում կամ ստորև՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։ Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ տիեզերագնացների մասնակցությամգ բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը կառավարական մակարդակով են տիեզերք ուղարկվել։ Թռիչքից 110 օր հետո տիեզերագնացներ Բոբ Բենքենն ու Դագ Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։ Դա կլինի տիեզերագնացների առաջին թռիչքն ԱՄՆ տարածքից մոտ վերջին 10 տարում՝ Space Shuttle ծրագիրը չեղարկվել է 2011-ին։