28 մայիսի 2020 - 11:03 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք և ռեկորդային՝ 15 մահ է գրանցվել

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 15 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, այլ պատճառով՝ 44։ Մայիսի 27-ին մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Դուրս է գրվել ևս 32 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3287 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 54,931թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 271-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 18 պացիենտ: