Մայիսի 28-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվում է 153 մարդ։
Մայիսի 28-ի դրությամբ վիրուսից բուժվել է ևս 16 հիվանդ՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 573 պացիենտ, ասվում է կառավարական stopcov.ge կայքում։
Համաճարակի բռնկումից ի վեր հատատված 738 վարակվածների 77,95 տոկոսն ապաքինվել է։ Այդպիսով ապաքինվածների քանակը երկրում գրեթե 4 անգամ գերազանցում է հիվանդների թիվը, գրում է Sputnik Georgia-ն։
Համաճարակից Վրաստանում 12 պացինետ է մահացել։
Կարանտինում 3,076 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 300 անձ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։