29 մայիսի 2020 - 00:05 AMT
Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարում, եթե կարիք լինի

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը պատրաստ է թեստավորման և այլ հարցերով օգնել Հայաստանի նմանատիպ կենտրոնին, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Այս մասին է հայտարարել կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, հայտնում էApsny․ge-ն։

«Ինչը վերաբերվում է բուժմանը, վստահ եմ` կառավարությունը չի մերժի, սակայն դրա համար պիտի ՀՀ ԱՆ դիմումը լինի», - նշել է նա։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին ու դրան հետևած վրացական կողմի արձագանքների հետ կապված պատմությունը Գամկրելիձեն փոքր թյուրիմածություն է որակել։

«Մենք եղբայրական ազգեր ենք, միշտ օգնում ենք իրար, լավ հարաբերություններ ունենք ՀՀ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ», - նշել է նա։

Գամկրելիձեն ընդգծել է, որ երկրները հաճախ են փոխանակվել տարբեր դեղամիջոցներով ու պատվաստանյութերով, երբ դրա անհրաժեշտությունն էր լինում։

2019-ի փետրվարին ՀՀ-ն կարմրուկի 30 հազարպատվաստանյութի դոզա էր փոխանցել Վրաստանին՝ հիվանդության բռնկման ժամանակ։

ՀՀ-ում մայիսի 28-ի դրությամբ գրեթե 4800 կորոնավիրուսով ակտիվ հիվանդ կա։ Վրաստանում ակտիվ դեպքերը մոտ 150-ն են։