29 մայիսի 2020 - 15:09 AMT
Կամո Աղաջանյանը` Արցախի ԱԱԾ տնօրեն

Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը։ Այդ մասին, ի թվս այլ նշանակումների, ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ներկայացրել է Աղաջանյանին՝ նշելով, որ վերջինս Արցախյան պատերազմի երիտասարդ լեգենդար հրամանատարներից է։

Կամո Աղաջանյանը «Մարտական խաչի» եռակի ասպետ է, երկուսը՝ Արցախի, մեկը՝ Հայաստանի։ Նա զբաղեցրել է գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարների և ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնները, եղել է ոստիկանության պետի տեղակալ:

Հարությունյանը հավելել է, որ նոր որակական փոփոխություններ է ակնկալում։

Արցախի նախագահը հայտարարել է նաև, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կշարունակի պաշտոնավարել։

Արցախում ապրիլի 14-ին ընտրությունների երկրորդ փուլով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։