ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Վարչական դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։
Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։
Մայիսի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։ Վեց ամսում սա երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ։
Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։