29 մայիսի 2020 - 16:27 AMT
ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրեր տարածելու հիմք չկա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, անդրադառնալով ուժեղ երկրաշարժի մասին լուրերին, հայտարարել է, որ նման տեղեկատվություն տարածելու համար որևէ հիմք չկա։

Նշվում է, որ համացանցում լուրեր են տարածվել ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ զգալու վերաբերյալ:

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվության համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում։ Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱԻՆ-ը խնդրում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին: