29 մայիսի 2020 - 20:49 AMT
Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսով հիվանդների արյունը

Հնդկաստանում կապիկների ոհմակը հարձակվել է բժշկի վրա՝ գողանալով կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտների արյան նմուշները։

Ինչպես հայտնում է Reuters-ը` դեպքը տեղի է ունեցել 200 մլն բնակչությամբ Ուտտար Պրադեշ նահանգում՝ մայրաքաղաք Լաքնաուից 460 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում։

Հայտնի չէ՝ արդյոք կապիկները թափել են նմուշները, թե` ոչ, սակայն բնակիչները վախենում են, որ նրանք կարող են դառնալ վարակակիր։ Իշխանությունները տեղյակ չեն՝ արդյոք կապիկները կոնտակտի մեջ են մտել արյան հետ, և արդյոք կարող էին վարակվել վարակված մարդու արյունից։

Հայտնի է, որ Covid-19-ը փոխանցվում է ոչ միայն մարդուն, այլև այլ պրիմատներին։ Վիրուսն ու դրա ազդեցությունը հետազոտվում են, այդ թվում` կապիկների վրա գիտափորձեր անելով։

Հնդկաստանում վարակվել է մոտ 166 հազար մարդ, 4700-ից ավելին մահացել են։