Forbes-ը որը 2019-ի մարտին ինքնուրույն հաջողության հասած աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր էր անվանել ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեներին, բայց այժմ պարբերականը վերանայել է իր գնահատականը։
Ամսագիրը մեղադրել է Ջենների ընտանիքին նրա դիմահարդարման բիզնեսի արժեքն իրականից բարձր ներկայացնելու մեջ, գրում է BBC-ն։
Forbes-ը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով Coty Inc.-ի ֆինանսական տվյալները։ Այդ ընկերությունը 2019-ի նոյեմբերին $600 մլն-ով ձեռք է բերել Kylie Cosmetics-ի բաժնետոմսերը։ Ամսագրի հրապարակումից հետո Coty-ի բաժնետոմսերի 13 տոկոս անկում է գրանցվել։
Փաստաթղթերը վկայում են, որ 22-ամյա Ջենների բիզնեսը «զգալիորեն փոքր է և ավելի քիչ շահավետ, քան ընտանիքը տարիներով ծախսել է՝ ստիպելու դիմահարդարման ինդուստրիային և ԶԼՄ-ներին հավատալ դրան», գրում է Forbes-ը։
Այժմ հանդեսը Ջենների կարողությունը գնահատում է $900 մլն։
Ջեններն արձագանքել է հրապարակմանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ այն հիմնված է «ոչ հստակ պնդումների և չապացուցված ենթադրությունների վրա»: