Վրաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ է գրանցվել՝ 11 նոր դեպք։ Այդպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը StopCov-ի թարմացված տվյալներով 757 է։
Վարակաբաններն արդեն պարզել են նոր հիվանդների վարակման աղբյուրները, գրում է Sputnik Georgia-ն։
«Հաստատված 11 դեպքից 2-ը Բոլնիսիում հայտնի օջախից են, մյուս 9-ը շփում են ունեցել ավելի վաղ հաստատված դեպքերի հետ, նրանք բոլորը հայտնի են», - ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական մասով ղեկավար Մարինա Էզուգբայան։
Նա հավելել է, որ նոր օջախներ չեն հայտնաբերվել։
Մայիսի 25-ից ի վեր Վրաստանում գրանցվում էր օրական 1-3 դեպք։ Ամսի 29-ին 8 նորդ դեպք էր հայնտաբերվել։ Փորձագետները կարծում են, որ այդպիսի բռնկումները կարող են կապված լինել խիստ սահմանափակումների չեղարկման հետ։
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 600 մարդ, 12 մահվան ելքով դեպք է գրանցվել։
Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։