30 մայիսի 2020 - 14:27 AMT
Եվրոպան բացվում է եվրոպացիների համար

Եվրոպական երկրներըշարունակում են բացել սահմանները, սակայն միայն ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար։

Մայիսի 29-ին ԵՄ քաղաքացիների համար մուտքը բացելու մասին է հայտարարել Բուլղարիան։ Սակայն վարակների բարձր ցուցանիշ ունեցող երկրներից ժամանողները 14 օրով ինքնամեկուսանալու են, գրում է BBC-ն։

Ավելի վաղ ԵՄ 10 երկրի համար սահմանները բացելու մասին հայտարարել էր Խորվաթիան, ընդ որում` ժամանողները կարանտինի չեն ենթարկվի։ Բացում է սահմանները նաև Կիպրոսը, սակայն նույնպես ԵՄ որոշ երկրների և Իսրայելի համար։ Կիպրոսում, սովորաբար, առավելապես նախընտրում են հանգստնալ ռուսներն ու բրիտանացիները, սակայն նրանց դեռևս չեն սպասում։

Հունիսի 3-ից Իտալիան է բացում սահմանը ԵՄ բոլոր երկրների և Շենգենի գոտու բնակիչների, ինչպես նաև բրիտանացիների համար։ Իսկ Բրիտանիայում հունիսի 8-ից բոլոր ժամանողներին 2-շաբաթյա կարանտին է սպասվում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6 միլիոնի` ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի։ 365,000 մարդ մահացել է։