30 մայիսի 2020 - 17:01 AMT
Հնդկաստանից հատուկ չվերթով ՀՀ 23 քաղաքացի է վերադարձել

Մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթը, որով վերադարձել է Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացի։

Իսկ Հայաստանից Հնդկաստան է տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանող, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հատուկ չվերթը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում։

Մարտի 31-ին հատուկ չվերթով ՀՀ էին փոխադրվել Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սանը և նրանց ուսուցիչները։