2 հունիսի 2020 - 12:31 AMT
Ֆրանսիան չեղարկում է սահմանափակումների մի մասը

Ֆրանսիայում չեղարկվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների մի մասը։ Հունիսի 2-ից բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել երկրի տարածքում։

Մինչ այդ թույլատրվում էր ուղևորություններ կատարել միայն բնակության վայրից 100 կմ շառավիղով, գրում է Deutsche Welle-ն։

Հունիսի 2-ից բացվում են նաև ռեստորանները, բարերն ու սրճարանները։ Փարիզում և արվարձաններում կբացվեն զբոսայգիները։

Պանդեմիայի ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 28,800 մարդ է մահացել։