ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողը նվեր կստանան նոթբուք:
Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես մինչ համավարակի բռնկումը:
Մրցույթին կարող են մասնակցել Facebook-ի և Instagram-ի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի գործողություն:
Օգտատերերը սոցցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները.
- կրել պաշտպանիչ դիմակ,
- տեղադրել լուսանկարը public տարբերակով,
Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝
- նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել),
- օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հեշթեգերը:
Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:
Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են Բանկի կայքում:
Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
Բանկը հորդորում է օգտվել՝
• ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
• Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: