22 հունիսի 2020 - 14:38 AMT
Իտալիայում մարտից ի վեր Covid-19-ից ամենացածր մահացությունն է գրանցվել

Հունիսի 22-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել։ Սա ամենացածր ցուցանիշն է մարտի 2-ից ի վեր, գրում է CNN-ը։

Մարտի կեսից կորոնավիրուսից օրական հարյուրավոր մարդիկ էին մահանում, մահերի առավելագույն ցուցանիշը մեկ օրում եղել է 969-ը։

Հունիսի 22-ի դրությամբ վարակի 224 նոր դեպք է գրանցվել, որից կեսը՝ Լոմբարդիայում։ Ավելի քան 20 մարդ է վարակվել Պյեմոնտում և Էմիլիա Ռոմանյա շրջանում, իսկ մյուս շրջաններում՝ մոտ 10 դեպք։ 7 շրջանում ընդհանրապես նոր դեպք չի գրանցվել։

Ըստ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալների, կորոնավիրուսը ընդհանուր առմամբ 34,634 մարդու մահվան պատճառ է դարձել։ Վարակակիրների ընդհանուր թիը 238,499 է։ Համավարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 182,893 հիվանդ։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 150 մարդ կա։

Photo: Getty Images