23 հունիսի 2020 - 10:59 AMT
ՀՀ-ում մեկ օրում ևս 21 մարդ է մահացել. Կորոնավիրուսից ապաքինվել է 1013 մարդ

Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 21,006 –ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 418-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 372 դեպք կա, այլ պատճառով՝ 126։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են ԱՆ-ից։

Ապաքինվել է ևս 1013 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 10,144 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,364 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 98,117 թեստ։