24 հունիսի 2020 - 11:00 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 711 նոր դեպք կա և 18 մահ

Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 21,717–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 711-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 386 դեպք կա, այլ պատճառով՝ 130։

Ապաքինվել է ևս 653 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 10,797 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,404 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 100,400 թեստ։