29 հունիսի 2020 - 10:59 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 482 նոր դեպք է գրանցվել և 11 մահ

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25,127-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 482-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կիրակի օրերին սովորաբար ավելի քիչ թեստավորում է անցկացվում։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։

Ապաքինվել է ևս 181 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,254 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 110,571 թեստավորում։