Առանց ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման և սահմանափակումների ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող էր հասնել 69․7 մլն-ի, իսկ մահացության ցուցանիշը՝ 3․8 մլն-ի, փոխանցում է «Վեդոմոստին»։
Ըստ ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետազոտության տվյալների՝ նման ցուցանիշը մաքսիմալացված է, կարող էր գրանցվել սահմանափակումների բացակայության և առողջապահական համակարգի աշխատանքի բացակայության դեպքում։
Նշվում է, որ ՌԴ-ում «բրազիլական սցենարի» (նվազագույն սահմաանփակումների) դեպքում վարակակիրների թիվը 11 մլն-ի կհասներ, մահվան դեպքերը՝ 105,000-ի։
Հունիսի 30-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 646,000-ն անցել է, մահվան 9300-ից ավելի դեպք կա։