Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ դեռ չի տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը, փոխանցում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ նախորդ հանգստյան օրերին ԱՀԿ-ն արձանագրել է վարակի 400,000-ից ավելի նոր դեպք։ Նման պարագայում ԱՀԿ-ն կարող է եզրակացնել, որ համաճարակի տեպերն արագացել են, իսկ «աշխարհն ակնհայտորեն չի հասել պանդեմիայի պիկին»:
Հուլիսի 3-ին կազմակերպությունը կոչ էր արել երկրներին հրաժարվել կորոնավիրուսի դեմ հաղթանակ տարածի պատրանքներից և շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի կանխարգելման համար։
«Մարդիկ պետք է արթնանան։ Թվերը չեն խաբում»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը։
Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 11․8 մլն մարդու մոտ։ Վարակակիրների ամենամեծ թիվ ԱՄՆ-ում է՝ 3 մլն։