9 հուլիսի 2020 - 15:38 AMT
Samsung-ը 2021-ից որոշ սմարթֆոնների տուփից կարող է հանել լիցքավորիչը

Samsung-ը 2021-ից կարող է որոշ սմարթֆոնների վաճառքն իրականացնել առանց լիցքավորիչի, փոխանցում է The Verge-ն։

Ըստ ԶԼՄ-ների` քննարկվում է արտադրանքների տուփից լիցքավորիչը հանելու հարցը, քանի որ ընկերությունում կարծում են` այս տարիներին արտադրվել և վաճառվել են բավականաչափ թվով լիցքավորիչներ, իսկ նորերի զանգվածային արտադրությունը կարող է միայն ավելացնել էլեկտրոնային աղբը։

Բացի այդ, սմարթֆոնի տուփում լիցքավորիչ չներառելը կարող է նվազեցնել ընկերության պրոդուկտի արժեքը։

Նորարամուծությունը կարող է ազդել Galaxy S21 կամ Galaxy S30 հավանական շարքերի վրա։

Ավելի վաղ համացանցում քննարկվում էր, որ Apple-ը կարող է iPhone 12-ի տուփից հանել լիցքավորիչը։ Ընկերությունը անուղղակի հաստատել էր, որ նման մտադրություն ունի։