10 հուլիսի 2020 - 12:43 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք կա։ Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել է։ Ընդհանուր առմամբ 116 ապաքինված կա։

Մեկուսացված է 77 անձ, փաստացի բուժվում է 30 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: Covid-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում: