29 հուլիսի 2020 - 11:02 AMT
ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ով ևս 308 մարդ է վարակվել. 6 մահ կա

Հուլիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 308 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,937-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ կորոնավիրուսից, 2-ն այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 723 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է 467 պացիենտ, ընդհանուր առմամբ` 27, 824, փաստացի բուժվում է 9165 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 160,380 թեստավորում: