29 հուլիսի 2020 - 12:02 AMT
Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ մեկական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքի անդամների մոտ:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 5201 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։