31 հուլիսի 2020 - 10:54 AMT
Մեկ օրում՝ վարակման 354 նոր դեպք. Եվս 13 մահ կա

Հուլիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 354 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,550-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք կա, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 738 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 631 պացիենտ, ընդհանուր առմամբ` 28,997, փաստացի բուժվում է 8587 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 163,736 թեստավորում: