Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքի անդամներ:
Արցախում, ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 5691 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։