1 օգոստոսի 2020 - 15:54 AMT
Հայ խաղաղապահների նոր խումբ է մեկնել Կոսովո

Օգոստոսի 1-ին ՀՀ Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Պրիշտինա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը, հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանատինից նշել են, որ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում զորախմբի անդամներին ողջունել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։

2004-ին 33 հայ զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում առաջին անգամ սկսել են ծառայությունը Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում: