Հուլիսի 31-ին պարզվել է, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա բնակիչն իր տնամերձ հողամասում ունի մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
Հետախույզներն այցելել են Մարմարաշեն գյուղ և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր: Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։
Քննությունը շարունակվում է։