1 օգոստոսի 2020 - 17:54 AMT
Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի մի մասը կնկարահանվի տիեզերքում․ Հատկացվել է $200 մլն

Ամերիկյան Universal Pictures ընկերությունը պատրաստվում է $200 մլն ներդնել դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր ֆիլմի համար, որի որոշ տեսարաններ նկարահանվելու են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին փոխանցում է «Կուլտուրոմանիա»-ն։

Սա բյուջեի վերջնական տարբերակը չէ, քանի որ ֆիլմը դեռ սցենար չունի։

Հնարավոր է նաև, որ տեխնիկական որոշ ծախսերհոգա Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Դագ Լայմանը։ Բովանդակության և ժամկետների հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Թոմ Քրուզը նոր ֆիլմի կկարողանա նկարվել միայն 2022 թվականից հետո, քանի որ աշխատում է Իթան Հանթի մասին ֆիլմերի յոթերորդ և ութերորդ մասերի վրա։